Հիշողությունը կյանքի բանալին է։ Առանց հիշողության մենք չենք կարող հարաբերություններ ստեղծել, աշխատել և անգամ պարզ առաջադրանքներ կատարել։

Գիտե՞ք, որ տեսականորեն մեր ուղեղն ավելի շատ ինֆորմացիա կարող է տեղավորել իր մեջ, քան 4000 iPhone-ները։

Մենք հավաքել ենք հիշողության մասին մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք անպայման կզարմացնեն ձեզ։

Մեր ուղեղը կարող է անսահմանափակ ինֆորմացիա տեղավորել իր մեջ

Մեր ուղեղը կարող է իր մեջ պահպանել շուրջ 2,5 պետաբայթ կամ մոտ 1 միլիոն գեգաբայթ ինֆորմացիա։ Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան համալսարանի գիտնականները։

Համեմատության համար նշենք, որ եթե մեր ուղեղն աշխատեր հեռուստացույցի թվային ձայնագրող սարքի նման, ապա իր մեջ կտեղավորեր 3 միլիոն ժամ տևողությամբ հեռուստահաղորդում։ Դուք պետք է ավելի քան 300 տարի անընդմեջ հեռուստացույց դիտեք, որպեսզի օգտագործեք ձեր ողջ հիշողությունը։

Մանկական հիշողությունները մենք սկսում ենք մոռանալ հենց մանուկ հասակում

Հիշո՞ւմ եք, թե ինչպես եք արել ձեր առաջին քայլը կամ ինչպիսին էր առաջին օրը մանկապարտեզում։ Մարդկանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, չի հիշում այս ամենը։ Սակայն ո՞ր տարիքում են սկսում անհետանալ մեր հիշողությունները։

Էմորիի համալսարանի հոգեբանները պարզել են, որ 5-ից 7 տարեկան երեխաները հիշում են ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների 60%-ը, իսկ 8-9 տարեկան երեխաներն արդեն ավելի քիչ՝ շուրջ 40%-ը։

Որքան ամուր եք քնում, այնքան ավելի լավ է պահպանվում հիշողությունը

Գաղտնիք չէ, որ մեր ուղեղն ավելի լավ է աշխատում այն ժամանակ, երբ մենք լավ ենք քնում։ Իսրայելցի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ մարդկանց սովորեցրել են մատների որոշակի շարժումներ։ Այն մարդիկ, ովքեր լիարժեք քուն են ունեցել, 12 ժամ անց ավելի լավ են հիշել այդ շարժումները։

Պատճառն այն է, որ քնած ժամանակ հիշողությունները տեղավորվում են ուղեղի՝ հիշողության համար նախատեսված ավելի ապահով հատվածներում։

Երբ մենք անցնում են դռնով, մենք մոռանում ենք

Երբ մենք անցնում են դռան միջով, մեր ուղեղը դա ընկալում է որպես «իրադարձությունների սահման», որն ակտիվության դրվագները բաժանում է հատվածների։

Մենք վատ ենք հիշում ձայները

Մարդկանց մոտ 65%-ը վիզուալներ են, այսինքն՝ ինֆորմացիան սովորելու համար այն յուրացնում են աչքերով։ Միևնույն ժամանակ մենք հիշում ենք մեր լսածի չնչին հատվածը միայն։ Տեսողական տվյալները գումարելով կարելի է մի քանի անգամ ավելացնել յուրացրած ինֆորմացիայի որակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել