Դեռևս մի քանի տարի առաջ ՌԴ-ի ԶՈՒ-ի գլխավոր շտաբից հաղորդագրություն տարածվեց, որ բացի ավանդական ծանուցումներից զինակոչիկները կստանան նաև sms հաղորդագրություններ՝ Զինկոմիսարիատ ներկայանալու համար: Այսօր նման մեթոդով առաջնորդվում են նաև հարևան հանրապետությունում: Ընդունելի համարելով նշված մեթոդի կիրառման նպատակահարմարությունը` հիմնավորեմ, որ այսօր իհարկե լրացուցիչ մեթոդներ ու միջոցներ են կիրառվում, որպեսզի ՀՀ քաղաքացուն հիշեցնել զինվորական ծառայության անհրաժեշտության մասին: Բացի ծանուցումից` նման նպատակի կարող են ծառայել ինտերները, sms հաղորդագրությունը: Զորակոչիկները կարող են կատակով վերաբերվել, մանավանդ խոչընդոտներն էլ չեն բացառվում: Ասենք օրինակ ծանուցումը ստորագրվում է, իսկ էլեկտրոնային եղանակով ստացված նամակը չես կարող ապացուցել, որ կարդացել ես, կամ չես ստացել և այլն, կամ էլ հեռախոսահամարը գրանցված է այլ մարդու անունով և ցանկացած պահի կարելի է արդարանալ, որ համարը տվյալ պահին մոտդ չի եղել կամ էլ sms կարդալ չգիտես: Կրկին անգամ նշեմ, որ այս միջոցի անհրաժեշտությունը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելու համար է, այլ կրկին անգամ նշելու, որ տվյալ քաղաքացին պարտք ունի Հայրենիքի նկատմամբ, իսկ ծառայությունն ուղղակի անհրաժեշտություն է: Ու վերջում, սիրելի զորակոչիկներ, եթե երբևէ ինտերնետով կամ sms հաղորդագրությամբ ստանանք ծանուցում ծառայության մասին, ապա այն ամենևին էլ չի նշանակի, որ ծառայությունը անցնելու եք skype-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել