Արտասովոր պրինտով հանդերձանքն աստղի ամբողջովին մերկ մարմնի պատրանք է ստեղծել:
Ռեալթի շոուի աստղ և գործարար կին Քայլի Ջեները նկարահանվել է «արձան-լողազգեստով»: Աստղը լուսանկարները հրապարակել է Instgaram-ի իր էջում:
Դիզայներական լողազգեստը զարդարված է կանացի մերկ մարմնի քանդակի պատկերով: Դրա վրա մի քանի ճաքեր են երևում, կուրծքը մերկ է, իսկ ինտիմ հատվածը ծածկված է կտորով:
Անսովոր հանդերձանքով Ջեները լողափին ֆոտոշարքի նկարահանման է մասնակցել: Մոդելը կեցվածք է ընդունել վոլեյբոլի ցանցի մոտ կանգնած, արևադարձային բնության ֆոնին և ավազի վրա նստած:
Աստղը կերպարը լրացրել է մինչև ծունկը հասնող երկար հյուսով, մեծ օղակ-ականջօղերով, թևնոցով և պարանոցի շուրջ մի քանի փոքրիկ կախազարդերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել