Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս առումով զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին:

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող հարցեր և կարևորել են տնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովի գործունեության շուտափույթ մեկնարկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել