Մեղրը վաղուց հայտնի է իր օգտակար հատկություններով իմունիտետի ամրապնդման, ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի լավացման և արտաքին տեսքի համար:
Իսկ այսօր կներկայացնենք՝ ինչպես մեղրն օգտագործել նիհարելու համար:
Մեղրով դիետայի սկզբունքները
Անհրաժեշտ է սննդակարգից բացառել ճարպոտ ուտելիքները, հացամթերքը, բոլոր քաղցրավենիքները՝ բացի մեղրից:
Առավոտյան ուտելուց 20 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմեք մեկ գդալ մեղրով և մի քանի կաթիլ կիտրոնի հյութով:
Մնացած անգամները ուտելուց առաջ պետք է 1-ական թ/գ մեղր ուտել:
Կերեք անյուղ կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր, խմեք թարմ քամած հյութեր, օրական առնվազն 2 լ մաքրված ջուր:
Մեղրով դիետայի մոտավոր սննդակարգը
- Նախաճաշ՝ 150 գ կաթնաշոռ, թեյ՝ 1 թ/գ մեղրով, խնձոր,
- Երկրորդ նախաճաշ՝ 0,5 բաժակ յոգուրտ, նարնջի ֆրեշ,
- Ճաշ՝ եփած ծաղկակաղամբ կամ բրոկոլի, 200 գ հատապտուղ կամ խնձոր, մեղրով թեյ,
- Կեսօրից հետո թեթև նախաճաշիկ՝ նարինջ, խնձոր կամ բանան,
- Ընթրիք՝ 1 բաժակ կեֆիր 1 գդալ մեղրով կամ բանջարեղենային արգանակ, խնձոր և մեղր:
Սննդակարգում կարելի է ներառել այլ բանջարեղեն ևս՝ բացի կարտոֆիլից, օրինակ՝ գազար, բուլղարական պղպեղ, վարունգ, լոլիկ:
Ոչ մեծ քանակությամբ օգտագործեք անյուղ պինդ պանիր, տարեկանի հաց, թույլատրվում է օրական մեկ հունական ընկույզ ուտել:
Այդ ընթացքում օգտակար է ուտել նաև պեկտինով և բջջանյութով հարուստ թխած խնձոր:
Մեղրով դիետա պահել խորհուրդ է տրվում 7 օրից ոչ ավել, քանի որ այն համարվում է բավական ցածր կալորիականությամբ:
Բայց արդեն 3-4 օր անց դուք կզգաք տարբերությունը. այդ ընթացքում հնարավոր է ազատվել 3 կգ ավելորդ քաշից: