Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, ինչ խոսք, սուրբ գործ է ամեն մի երկրում, ամեն մի հասարակարգում: Իհարկե, բնությունը պետք է փայփայել ու գուրգուրել: Բայց…
Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Իջևանում՝ կապված ծառահատումները չթույլատրելու որոշման հետ, այդքան էլ կապ չունի բնության պաշտպանության հետ: Եվ ասեմ՝ ինչու:
«Հեղափոխություն» կոչեցյալից ամիսներ անց ես Իջևանից ստացա մի հեռախոսազանգ: Վրդովված քաղաքացին ինձ պատմեց, որ Իջևանում սովորական մարդկանց արգելել են ծառահատումներ իրականացնել այն պարզ պատճառով, որպեսզի ծառահատման մենաշնորհը տրվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը: Եթե հիմա լարեմ հիշողությունս, կկարողանամ մտաբերել նաև այդ եղբոր մականունը, որն աչքի էր ընկնում իր ծիծաղելի բնույթով:
Ես ոչ մի պատճառ չունեմ չվստահելու ինձ հետ կապվող իջևանցիներին և կարող եմ պնդել, որ Նիկոլն արգելում է ծառ կտրելը ոչ թե բնապահպանական մղումներով, այլ սեփական ազգականներին ապօրինի հարստացնելու նպատակով: