Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Անօդաչու թռչող սարքն անմիջապես ոչնչացվել է»,- հայտարարել է նախագահը և հավելել, որ հետախուզական սարքավորումը Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան նավերից գտնվել է 900 մետր հեռավորության վրա:

Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը:

«Միջազգային ջրերում նավերի նկատմամբ սա Իրանի բազմաթիվ սադրիչ և թշնամական գործողություններից վերջինն է»,- հայտնել է Թրամփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել