Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, մոդել և գործարար կին Քայլի Ջեները Instagram-ում հրապարակված լուսանկարում ընկերուհու ոտքը ֆոտոշոփով անորակ խմբագրելու համար խիստ քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից:
Սկանդալային դարձած լուսանկարը հայտնվել է Ջեների Instagram-ի էջում հուլիսի 17-ին: Լուսանկարում մոդելն իր ընկերուհու՝ Անաստասիա Քարանիքոլաուի հետ է, որի ոտքն էլ վրդովել է Ջեների երկրպագուներին: Կադրում աղջիկները Balenciaga նորաձևության տան մորեգույն և կապույտ կարճ զգեստներով են:
Այնուամենայնիվ, Ջեների երկրպագուների ուշադրությունը գրավել է ոչ թե աղջիկների գեղեցկությունն ու հանդերձանքը, այլ Քարանիքոլաուի անբնական տեսք ունեցող ոտքերը: Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու երկրպագուները անմիջապես նրան մեղադրել են ֆոտոշոփով անորակ աշխատելու և դրա չարաշահման մեջ:
Ներկայումս հրապարակումն արդեն ավելի քան 5.5 միլիոն լայք է հավաքել: Բացի այդ՝ որոշ օգտատերեր ենթադրել են, որ Քարանիքոլաուի ոտքի տարօրինակ տեսքի պատճառը ֆոտոշոփով ակնհայտորեն անհաջող խմբագրումը չէ, այլ աղջկա անհաջող դիրքը: