Analitik.am-ը գրում է.
Ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմնի նկատմամբ ուժ կիրառելն անթույլատրելի է: Այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի խոսքերով, քաղաքացիները պետք է ենթարկվեն իրավապահների օրինական պահանջներին. «Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է: 2018 թվականի մայիսից հետո երևի թե նման առաջին դեպքն է: Պետք է ամեն ինչ անել մի կողմից մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու, մյուս կողմից օրենքի անվերապահ կատարումն ապահովելու համար: Իմ այցելության հիմնական նպատակը դա է»:
Վանեցյաննն ասաց, որ պատրաստվում է գնալ մարզպետարան, որտեղ խորհրդակցություն է տեղի ունենալու. Այստեղ ենք լինելու, հետո կզրուցենք:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/508126?fbclid=IwAR2kuy3ZYhSSlZkYJzcWclps4FdTt9J0MrKP_3W7yEQEYL1P9upKsQgEZ-Y
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել