Tert.am-ը գրում է․

Իջևանում երեկ ոստիկանների և ճանապարհը փակած քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածների հարազատները հավաքել են Իջանի մարզպետարանի դիմաց և պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

«Ի՞նչ են արել, մարդասպա՞ն են, ինչ են, թող մեր անմեղ երեխեքին մեզ տան, աշխատատեղ չկա, ջահել երեխեք են, փոխանակ մի աշխատատեղ ստեղծեն, ի՞նչ են ուզում, իրենք լա՞վ ա, ուզում են լավ ապրեն, մենք չէ՞, ոսկե ձկնիկի պատմությունն է  դառել ... բոլորը վարկերի, պարտքեր տակ են»,-ասաց նրանցից մեկը:

Նրանք պնդում են, որ երեկ ոստիկանների հետ բախումը սկսվել է ոստիկանների մեղքով. «Խմած ոստիկանները եկել են ու բախումը սկսվել է»,- ասաց ձերբակալվածներից մեկի մայրը:  

Մեկ այլ կին ասաց, որ ոստիկանները եկել էին ճանապարհը բացելու համար, բայց իրենց պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է՝ երեք օր միջազգային ճանապարհը չի բացվել, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ. «Մերթընդմերթ բացել ենք, որ չբացեինք էս մեքենաների վիճակը ի՞նչ կլիներ»,- ասաց կինը և նշեց, որ գիշերը եկել են և բոլորին հավաքել ու տարել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել