Ուռուցքային հիվանդությունների 90%-ի ի հայտ գալու պատճառը ծխելն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորի» հետազոտությանը:

Բացի քաղցկեղից՝ ծխելը մեծացնում է քրոնիկ բրոնխիտի, էմֆիզեմայի (թոքերի լայնացում), սրտի իշեմիկ հիվանդության, իմպոտենցիայի զարգացման վտանգը:

Image result for Названа причина 90% онкологических заболеваний

Միևնույն ժամանակ, մարդիկ, որոնք սկսել են ծխել 15 տարեկանից, հինգ անգամ ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում, քան 25 տարեկանից հետո ծխախոտ օգտագործողները: Բացի այդ՝ ծխողի կյանքի տևողությունը կրճատվում է 20-25 տարով:

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր 30-35 տարեկանից դադարում են ծխել, չծխողներին հավասար կյանքի տևողություն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել