Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում Է շուրջ 42 միլիոն դոլար, որը նախատեսված Է Կենտրոնական Ամերիկայի երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին այս մասին հաղորդել Է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով դաշնային գերատեսչության ներքին փաստաթղթեր, որն զբաղվում Է այլ պետությունների օգնություն ցույց տալու հարցերով:

Հրատարակության տվյալներով՝ USAID-ը մտադիր Է «վերաբաշխել այն 41,9 միլիոն դոլարը, որը սկզբնապես տարմադրվել Էր որպես ֆինանսական օգնություն Գվատեմալային եւ Հոնդուրասին»՝ նրանց կողմից ԱՄՆ ուղեւորվող միգրանտների հոսքի կրճատման միջոցների ձեռնարկման համար: Այդ որոշման պատճառը «սրընթաց զարգացող ճգնաժամն Է Վենեսուելայում, որն ազդում Է ԱՄՆ-ի ազգային շահերի վրա»: Հունիսին Պետդեպարտամենտի մամուլի ծառյության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է դադարեցնել ֆինանսական օգնության տրամադրումը Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին այն պատճառով, որ այդ երկրների իշխանությունները վճռական միջոցներ չեն ձեռնարկում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել