Սա աղբն է, որը «զարդարում է» Պարույր Սևակի փողոցը։ Լավ է, որ մեր հայ ազգի հանճարը չի տեսնում այս ամենը։ Ի դեպ, քամին տանում է աղբը, և այն կամաց-կամաց նոր տարածքներ է գրավում։ Վախենամ՝ սենց որ գնա, ինքնորոշման իրավունքից է սկսելու խոսել։

Հ.Գ. Այնքան շատ է աղբը, որ օբյեկտիվի մեջ չտեղավորվեց, ստիպված մի քանի ռակուրսից նկարեցի։ 
Հ.Գ. 2. Բա ո՞ւր են մեր փիառված նոր բեռնատարները, որոնք պետք է հարցը լուծեին։ 
Հ.Գ. 3. Ի դեպ, այս վիճակն արդեն 3 օր է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել