Տևական ժամանակ է, ինչ ժողովրդի վարչապետն իր ֆեյսբուքյան էջով փոքր և միջին բեզնեսի հաջողված օրինակներ է քարոզում, մինչդեռ խոշոր բիզնեսի սեփականատերերը ժողովրդի թշնամի, թալանչի, օդիոզ ու օլիգարխ են հռչակված ու թիրախավորված: Անդրադառնանք մի ֆունդամենտալ հարցի:

Ո՞վ է աշխատանքի հերոսը մեր օրերում: Ո՞վ է հաջողակության խորհրդանիշը: Եթե X մարդը զրոյից մեր երկրում հսկայական կապիտալ է կուտակել, հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, 50 խոշոր հարկատուների թվում է, և ժողովրդի վարչապետի իշխանությունը նրան վեթինգի չի ենթարկում, չի դատում, ասել կուզի՝ օրենքի հետ խնդիր չունի, իր վճարած աշխատավարձով հազարավոր մարդիկ են ապրում, իր վճարած հարկերից ժողովրդի վարչապետն ինքն իրեն և պետական ապարատին աշխատավարձ է վճարում, ապա ինչո՞ւ X մարդու քարոզը չի արվում, ինչո՞ւ է ժողովրդի վարչապետը խուսափում X մարդուն հրապարակայնորեն գովազդելուց, չէ՞ որ աղքատությունը գլուխներից հանելու լավագույն ձևը մեծ հաջողությունների հասած մարդկանց քարոզելը պետք է լինի: Եվ շատ կարևոր է, որ խոսքը գնա Հայաստանում մեծ հաջողությունների հասած մարդկանց մասին, այլ ոչ սփյուռքահայերի: Հակառակ պարագան խեղճապետության կերտումն է, միջակության խրախուսումն ու ֆետիշացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել