Վերջին շրջանում «կլասիկ» ընդդիմության դաշտից խիստ սահուն տեղափոխվել է «կլասիկ» իշխանամետության՝ «պապից ավելի կաթոլիկ» դաշտ: Հատկապես ուշագրավ են այդ առումով ֆրակցիայի ներկայացուցիչ Սրման Բաբաջանյանի ելույթները, քաղաքակւսն-փորձագիտական շրջանակներում պնդումներ կան, որ լուրջ տարաձայնություններ կան խմբակցությունում, մասնավորապես էդմոն Մարուքյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ: 

Ավելին՝ կարծիք կա, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ֆրակցիան տրոհվի: Այս իրավիճակի մասին հարցրինք ֆրակցիայի ակտիվ պատգամավորներից մեկին՝ Սնի Սամսոնյանին: «Փորձագիտական եւ կամ այլական տեսակետները ոչ մի աղերս չունեն իրականության հետ»: 
Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ֆրակցիայի սահուն տեղափոխությունն իշխանության տեսակետների դաշտ: «Չկա նման բան՝ կան տարբեր կարծիքներ, տեսակետներ լոկ»: Իսկ ինքներդ կիսում եք Արման Բաբաջանյանի տեսակետները:

«Կարող ենք կիսել, կարող ենք չկիսել, ֆրակցիայում ամեն բան նորմալ է, ֆրակցիան շարունակում է իր աշխատանքները»: Միաձույլ ու համերաշխ: «Այո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել