Tert.am-ը գրում է.

Ամերիկյան HBO հեռուստաալիքով ցուցադրված «Գահերի խաղը» սերիալը 32 ռեկորդային թվով անվանակարգերում է առաջադրվել «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակում:

Ինչպես հայտնում է РБК-ն, այն ներկայացվել է «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում: Գլխավոր դերասան Քիթ Հարինգթոնին առաջադրել են «Տղամարդու լավագույն դեր դրամատիկական սերիալում», իսկ դերասանուհի Էմիլիա Կլարկին՝ «Կնոջ լավագույն դեր» անվանակարգերում: 
 
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Լինա Հեդին, Մեյսի Ուիլյամսը, Գվենդոլին Քրիստին, Սոֆի Թերները: Դերասաններից այս անվանակարգում ներկայացվել են Փիթեր Դինքլեյջը, Ալֆի Ալլենը, Նիկոլայ Քոստեր-Վալդաուն: Քերիս վան Հաութենը ներկայացվել է «Լավագույն հրավիրված դերասանուհի» անվանակարգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել