168.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լյայենն իր ընտրվելու դեպքում պատրաստ է Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ տրամադրելու Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների համար: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ։

«Ես պատրաստ եմ ավելի շատ ժամանակ տալու, եթե դա անհրաժեշտ է»,- ընդգծել է նա: Ըստ որում նա հավաստիացրել է, որ ամեն դեպքում ԵՄ-ն «այսուհետեւ էլ թագավորությունը կդիտի որպես գործընկերոջ եւ բարեկամի»:

Բացի դրանից, Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել է քննարկմանն դնել Եվրոպայի ապագայի հարցերը: «Այդպիսի խորհրդաժողով կարելի կլինի հրավիրել 2020 թվականին»,- կարծում է նա: Ֆոն դեր Լյայենը նշել է, որ «այդ քննարկմանը ԵՄ-ի երկրների քաղաքացիների լայն մասնակցության հույս ունի», որը, նրա խոսքով՝ կարող է տեւել երկու տարի:

Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ինքը շահագրգռված է Եվրախորհրդարանի դերի ամրապանդման հարցում: Ես կաշխատեմ, որպեսզի Եվրոպան ավելի ուժեղ դառնա»,- նշել է թեկնածուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել