Panorama.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին լսելիս իշխանության ներկայացուցիչները  մեղմ ասած լարվում են։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում մեծ դժկամությամբ, երբեմն բղավելով պատասխանեց արձանագրության վերաբերյալ հարցերին։

Նախ ասաց, դեռ երեկ մեկնաբանել է։ Խոսքը հավանաբար «Հայկական ժամանակ»-ին տված մեկնաբանության մասին է, որը հրապարակվել է երեկ կեսգիշերին մոտ։ Կառավարության էջում, Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրվա ընթացքում ամանաշատ քննարկված հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել։ Ավելին, հիշյալ մեկնաբանությունից հետո նոր հարցեր են առաջացել։

Panorama.am-ի հարցին, թե հաջողվե՞լ է  իրենց պարզել, ինչպես է արձանագրությունը դուրս եկել հանձնաժողովի պատերից, Կարապետյանն ասաց՝ համապատասխան քննարկումները դեռ շարունակվում են, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, քանի որ միայն հանձնաժողովի հետ առնչությունն ունեցողը կարող էր այն հրապարակային դարձնել։

Արդոք արձանագրությունը հանձնաժողովն ուղարկե՞լ է Հայաստանի կառավարությանը, նաև կառավարության ղեկավարին։  Այս հարցը բարկացրեց Կարապետյանին։

Ասաց՝ տեղյակ չէ, կառավարության անդամներին ուղարկվե՞լ է, թե՞ ոչ։ Պնդեցինք՝ իսկ վարչապետի՞ն։

«Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար։ Դուք հասկանո՞ւմ եք, ինչի մասին եք խոսում։ Բա ինչի՞ եք էդ հարցը տալիս»,-բարկացավ նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել