Armenpress.am-ը գրում է.

Կամերունից դեպի Կոտ դը Իվուար ուղևորվող թուրքական բեռնատար նավը Նիգերիայի առափնյա շրջաններում հարձակման է ենթարկվել նիգերիացի զինված ծովահենների կողմից, որոնք առևանգել են 10 թուրք նավաստիների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նավի սեփականատեր համարվող «Քադըօղլու» ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ վիրավորներ և զոհեր չկան: Աշխատանքներ են իրականացվում թուրք նավաստիներին փրկելու ուղղությամբ:

Ըստ ընկերության տվյալների՝ ծովահենները վնաս են հասցրել նավի կապի և նավարկության սարքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել