Պատմությունը, ինչպես հայտնի է, միշտ կրկնվում է: Բոլորին հայտնի է, որ նախկինում մարդիկ կարող էին ամուսնանալ ազգակիցների հետ, այդ պատճառով էլ թագավորներից շատերն  անբուժելի հիվանդություններով էին տառապում: 

Ահա թե ովքեր էին նրանք․
Լյուդվիգ II

Ասում են, որ նա խելագար է եղել: Լյուդվիգը սիրել է գեղեցիկ հագնվել և ոճային լինել: 1886 թվականին ասացին, որ նա այլևս ի վիճակի չէ երկիրը կառավարելու, և գահընկեց արեցին: Գահընկեց լինելու հենց հաջորդ օրը նրան մահացած գտան: Շատերը կարծում են, որ այս ամենը թշնամիների ձեռքի գործն էր:

Կառլոտա Մեքսիկացի

Լեոպոլդ I-ի դուստրն է: Այս թագուհին նույնպես խելագարվել է: 

Գեորգ III

Հայտնի է որպես ծեր, խելագար, կույր, մահացող թագավոր: Գեորգ III-ի մոտ 1765 թվականին նկատել են հոգեկան շեղումներ, որոնք 1810 թվականին վերջնականապես կործանել են նրան:

Ռուդոլֆ II (Սրբազան Հռոմի կայսր)

Եղել է Սրբազան Հռոմեական կայսրության ղեկավարը 1576 թվականից մինչև նրա մահը՝ 1612 թվականը։ Նա հաջորդեց իր հորը՝ Մաքսիմիլիան 2-րդին։ Նա սերում էր Եվրոպայում իշխող Հաբսբուրգների տոհմից։ Համարվում է, որ նրա թույլ տված սխալներից է բռնկվել Երեսնամյա պատերազմը։

Իվան IV Ահեղ

Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թվականի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը։ Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549-1560թթ․) ստեղծմամբ: 

Խուաննա I Խելահեղ 

Դուքս Ֆիլիպ Գեղեցիկի կինը նրա մահից հետո, ինչպես համարվում է, խելագարվել էր և ուղարկվել վանք, և նրա փոխարեն կառավարում էին նրա հայրն ու ավագ որդին:

Չժենձե, Չինաստանի կառավարիչ

Նա նույնպես պատկանում է տարօրինակ և ոչ առողջ կառավարիչների շարքին:

Հենրի VI

Գահ է բարձրացել 9 ամսականում։ Խելապակաս լինելու պատճառով խաղալիք էր հաճախակի փոփոխվող խնամակալների ձեռքին։

Կալիգուլա

Նա կառավարել է 4 տարի: Նա սիրոմ էր մարդկանց տանջել հետևյալ կերպ. մեղավորների կամ պատժվողների վրա մեղր էր քսում և մեղուների մեջ էր մտցնում: Այսպես նա տանջամահ էր անում մարդկանց:

Նաբուգոդոնոսոր II

Նրան թվում էր, թե կարող է կենդանու վերածվել։

Картинки по запросу mene mene tekel upharsin

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել