Armsport.am-ը գրում է.

«Արագած» ֆուտբոլային ակումբի և փոխնախագահ Ռաֆայել Նազարյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է:Այս մասին ArmSport-ը տեղեկացել է փորձառու մասնագետից:

Հիշեցնենք` Ռաֆայել Նազարյանը հունիսի սկզբին էր զբաղեցրել նորաստեղծ ակումբի փոխնախագահի պաշտոնը:

Ռաֆայել Նազարյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի Մ21 հավաքականում, «Փյունիկում», Կոստանայի «Տոբոլում» և «Արցախում»։ 

«Արագածին» միանալուց առաջ Նազարյանը փետրվար ամսից զբաղեցնում էր «Բանանցի» ակադեմիայի գլխավոր մարզչի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը։

Հիշեցնենք` ավելի վաղ, «Արագածից» հեռացել էր նաև գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը ու ArmSport-ի հետ զրույցում խոսել ակումբից հեռանալու պատճառների մասին:

«Արագածի» նախագահը Հակոբ Ֆահրադյանն է: Թիմը հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի 2019/20 մրցաշրջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել