Հասարակությունը միշտ էլ փորձել է գուշակել՝ ինչու են Շեյքը և Կուպերը այդպիսի բարդ անուն ընտրել իրենց դստեր համար։

Վերջերս Իրինա Շեյքը Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում պատասխանել է թղթակցի այն հարցին, թե ինչու են իրենց դստերը անվանել Լեա դե Սեն։

Պարզվել է, որ Իրինան ցանկացել է դստերը անվանակոչել ի պատիվ իր տատիկի՝ Գալինայի, և վերաձևակերպել է այդ անունը ֆրանսիական ձևով։

«Իմ հայրիկի մայրը հիասքանչ կին էր։ Ինձ համար մեծ հաճույք էր նրա խնամքի տակ մեծանալը և նույնքան ուժեղ լինելը, ինչպես նա էր»,- ասել է Իրինան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել