Վերջապես Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրվել է ճանապարհորդել առանց ամուսինների թույլտվության: Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարի:

Նախկինում ցանկացած տարիքի կին ստիպված էր ամուսնուց կամ զարմիկներից արտասահման մեկնելու թույլտվություն ստանալ: Մնացած օրենքներն իրենց ուժը դեռ կպահպանեն:

Կանայք դեռ պետք է տղամարդկանցից թույլտվություն ունենան, որպեսզի ամուսնանան կամ էլ բանտից ազատվեն, չնայած որ ռեֆորմը թարմացվել է, այդ պատճառով էլ դժվար է սա անվանել օրենքի բարելավում: Սակայն, փաստացի, Սաուդյան Արաբիայի կառավարիչ Մուհամեդ բեն Սալմանը փորձում է ստեղծել բարեփոխչի կերպար:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսից կանանց թույլ են տվել մեքենա վարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել