YouTube ծառայությունը թարմացրել է հեղինակային իրավունքի կանոնները: Նորարարությունները բովանդակության ստեղծողներին թույլ կտան ավելի հեշտությամբ լուծել իրավատերերի հետ տարաձայնությունները՝ տեղեկացնում է The Verge-ը։

Հեղինակային իրավունքի պաշտպանության նոր նորմերի համաձայն՝ հեղինակային իրավունքի սեփականատերերը բողոքները կուղարկեն ձեռքով՝ նշելով խախտված հեղինակային իրավունքով տեսանյութի ճշգրիտ հատվածը: Բովանդակության ստեղծողը կտեսնի, որ տվյալ հատվածի համար «պահանջներ» կան և հնարավորություն կունենա դա փոխելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել