5 գլխավոր առասպել, թե կեսարյան հատումով ծնված երեխաներն ինչով են առանձնանում:
1. Կեսարյան հատումով ծնված երեխաները հիպերակտիվ են
Կեսարյան հատումը կարող է երեխայի հիպերակտիվության պատճառ լինել (ուշադրության խախտում, մեծ ակտիվություն), բայց ոչ միշտ: Նախ՝ այդ խնդիրները կարող են չլինել, այդպիսի խնդիրներ կարող են ընդհանրապես չլինել, երկրորդ՝ եթե երեխան իսկապես այսպիսի խնդիրներ ունի, ճիշտ բուժման և խնամքի դեպքում ևս դա կարելի է հաղթահարել:
2. Կեսարյան հատումով ծնված երեխաներին զարգացման հատուկ ծրագրեր են պետք
Մեծ մասամբ այսպիսի երեխաները լրիվ նորմալ են զարգանում: Որպես կանոն, եթե երեխան զարգացման ուշացում ունի, ապա դրա վրա ազդում է մի քանի գործոն, ոչ միայն կեսարյան հատումը:
3. Կեսարյան հատումով ծնված երեխաները հետ են մնում ֆիզիկական զարգացման առումով
Տվյալ դեպքում ֆիզիկական զարգացման խնդիրների կարող է հանգեցնել մի քանի գործոն՝ փոքրիկի առաջին շունչն ավելի ուշ է լինում, պտղաջրեր են ընկնում շնչուղիներ, անզգայացման հետևանքով կարող է նյարդային համակարգի վրա բացասական ազդեցություն ունենալ: Սա չի նշանակում, որ երեխան հետ կմնա զարգացման հարցում:
4. Այդպիսի երեխաներն ավելի հաճախ են լաց լինում
Բնական ծննդաբերության ժամանակ երեխան հսկայական սթրես է ապրում, որը թույլ է տալիս ակտիվանալ տարբեր հորմոնների և նյարդա-ֆիզիոլոգիական գործընթացների: Դա հնարավորություն է տալիս հոգեբանությունն ավելի կայուն և հարմարվող դարձնելու, մինչդեռ կեսարյան հատման միջոցով ծնված երեխաներն այդպիսի սթրես չեն ապրում, ուստի նրանց նյարդային համակարգը լարված է լինում:
5. Վիրահատությունից հետո մայրը կաթ չի ունենա, ուստի երեխան ավելի վատ կզարգանա
Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաների գլխուղեղի վիճակը կարգավորվում է ծնվելուց 9-10 օր հետո, մինչդեռ բնական ճանապարհով ծնված փոքրիկների դեպքում դա լինում է առաջին օրը: Երբեմն վիրահատությունից հետո խախտվում է կանանց կրծքով կերակրելու գործընթացը, ուստի կրծքում կաթ իսկապես չի լինում: Հնարավոր է նաև, որ նույնիսկ կաթի առկայությամբ չի կարելի կրծքով կերակրել, քանի որ մայրը հակաբիոտիկներ է ընդունում, որոնք չպետք է հայտնվեն երեխայի օրգանիզմում: