Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն` տղամարդու ուղեղն ունակ չէ արձագանքել մանկական լացին:
Ըստ Rosbalt-ի` գիտափորձին մասնակցել է 18 մարդ: Գիտնականները միացրել են երեխայի լացի ձայնագրությունը եւ այդ ընթացքում սքանավորել կամավորների ուղեղը: Այն ցույց է տվել, որ տղամարդու ուղեղն անտարբեր է մնում երեխայի լացին, իսկ կանացի ուղեղն անմիջապես կենտրոնանում է այդ ձայների ուղղությամբ: Ընդ որում, մասնակիցների մոտ երեխաների առկայությունը կամ բացակայությունն արդյունքի վրա ոչ մի կերպ չի ազդում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնական գիտնականները բացատրել էին ծնողների գրկում լաց լինող երեխաների հանգստանալու պատճառը: Բանն այն է, որ փոքրիկի սրտի բաբախյունի հաճախությունը դանդաղում է, եւ նա մեխանիկորեն թուլանում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել