Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ գեր տղամարդկանց որդիներն ունեն իրենց հայրերից ավելորդ քաշ «ժառանգելու» ավելի մեծ շանսեր, քան բարեկազմ տղամարդկանց որդիները:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հետևելով մկների սերունդների ֆիզիկական զարգացմանը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Մասնագետները հայտնաբերել են, որ նյութափոխանակությունն ու երեխաների վարքը կարող են կախված լինել նրանից, թե ինչով է սնվել նրանց հայրը բեղմնավորելուց երեք օր առաջ: Մկների սերունդների մոտ, երբ արուն սնվել է բարձր կալորիականությամբ սննդով, ձագի մոտ արդեն կյանքի 6-րդ ամսում ի հայտ է եկել ճարպակալման միտում:
Գիտնականները դեռևս դժվարանում են հայտնել ավելորդ քաշի «ժառանգաբար փոխանցման» պատճառը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել