Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Սիրված իրադարձության գլխավոր գործընկերն արդեն 14 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մեկ շաբաթ շարունակ՝ մինչև հուլիսի 14-ը, հայ ֆիլմասերներ հասարակությունն ն ու կինոգործիչները կունենան միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացումը եղել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իրադարձության մասնակիցները՝ անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցել են կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել է դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: Փոխվել է փառատոնի տնօրենը: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և նրա գլխավորգլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչի կապակցությամբ մենք չափազանց ուրախ ենք: Եվ մենք, ինչպես միշտ, պարոն Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը, և հուսով ենք, որ միասին մշտապես կազդարարենք փառատոնի մեկնարկը»,- իր խոսքումընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել