Panorama.am-ը գրում է.

Ցմահ դատապարտյալների հարազատները հավաքվել են կառավարության դիմաց, նրանք պահանջում են վերանայել գործերը։ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, որ տարբեր տվյալներով այսօր 91 ցմահ դատապարտյալ կա։ Նա նշեց, որ նրանցից գրեթե բոլորի գործերը ժամանակին մեծ խախտումներով են լսվել, պետք է վերանայվեն։ Իրավապաշտպանի խոսքով, նրանց պահման պայմաններում 20 տարիների ընթացքում որևէ փոփոխություն չի եղել, ռեժիմը փոփոխելու որևէ հնարավորություն չեն ունեցել։

«Կա նոր օրենք, որը հնարավորություն է տալու փոփոխություններ կատարել ռեժիմներում, բայց ցմահ դատապարտյալների համար նույն ընթացակարգն է, որը նախատեսված է մյուս դատապարտյալների համար։ 20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող մարդիկ ստիպված են լինելու նոր ընթացակարգն անցել, ինչ նախատեսված է 5-6 տարվա համար։ Սա ազնիվ, համաչափ չէ, արդարացի չէ, իրենց համար ավելի թեթև ընթացակարգ պետք է  ընտրվեր։ Համաներման ժամանակ կետ չընդունվեց  ցմահների համար, խոստացան փոփոխություններ, նրանց հատուկ վերաբերմունք պետք է լինի։ Սա խոստացված փոփոխություններ էր, բայց,  կարծում եմ, չարդարացավ»,- ասաց իրավապաշտպանը։

Նա ընդգծեց, որ հեղափոխությունից հետո սպասում էին  ավելի գործուն, հստակ քայլերի։ 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նորմալ է համարում ցմահ դատապարտյալների հարազատների պահանջները։ Նա նշեց, որ վերջերս ԱԺ ընդունած օրենքով նախատեսվում է ցմահների ռեժիմի փոփոխություն աստիճանական, բայց  ցմահ դատապարտյալները պահանջում են իրենց գործերի վերանայում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել