Իսկ ինչի՞ց է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են, ու որոնց նյութերին նրանք հավատում են:
Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են՝ իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»:
Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումն» իրենք ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2408465939430680&id=100008018927331
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել