Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են՝ իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»


15:12 , 11 հուլիս, 2019

Իսկ ինչի՞ց է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են, ու որոնց նյութերին նրանք հավատում են: 

Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են՝ իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: 

Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումն» իրենք ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ: