Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգերի հանձնաժողովը թույլատրել է ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին կոնգրեսական Բրեդ Շերմանի կոմից ներկայացված առաջարկի քննարկումը, որը նախատեսում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք մեծացնում են Բաքվի՝ օդային հարվածներ հասցնելու կարողությունները: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքից: 

Նախաձեռնության նպատակը Ստեփանակերտի օդանավակայանում քաղաքացիական օդանավերի նկատմամբ հարձակման սպառնալիքին դիմակայելն է: Նախատեսվում է, որ օրենքում փոփոխության առաջարկը Ներկայացուցիչների պալատում կքննարկվի այս շաբաթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել