ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցել է կոնգրեսականի առաջարկին, ըստ որի՝ ԱՄՆ-ն կդադարեցնի մի շարք զինատեսակների վաճառքն Ադրբեջանին


22:50 , 10 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգերի հանձնաժողովը թույլատրել է ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին կոնգրեսական Բրեդ Շերմանի կոմից ներկայացված առաջարկի քննարկումը, որը նախատեսում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք մեծացնում են Բաքվի՝ օդային հարվածներ հասցնելու կարողությունները: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքից: 

Նախաձեռնության նպատակը Ստեփանակերտի օդանավակայանում քաղաքացիական օդանավերի նկատմամբ հարձակման սպառնալիքին դիմակայելն է: Նախատեսվում է, որ օրենքում փոփոխության առաջարկը Ներկայացուցիչների պալատում կքննարկվի այս շաբաթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ