Ստամբուլյան կոնվենցիան, որը ՀՀ-ն ստորագրել է 2018թ., սակայն չի վավերացրել, իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, ավելին՝ այն հակասում է մայր օրենքին՝ Սահմանադրությանը:
Այսպես, ի թիվս այլ խնդիրների, կոնվենցիայի վավերացմամբ պետությունն, ըստ էության, պարտադրված է լինելու արմատախիլ անելու բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունելու բացի Սահմանադրությամբ ամրագրված արական և իգական սեռի, նաև այլ երրորդ (սոցիալական) սեռի գոյությունը:
Չանդրադառնալով կոնվենցիայի խնդրահարույց այլ դրույթներին՝ պետք է նշեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել և վավերացրել են կոնվենցիան, 11 պետություն ստորագրել, սակայն չի վավերացրել այն, այդ թվում՝ Հայաստանը, և 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը: Միևնույն ժամանակ Բուլղարիան պաշտոնապես որոշեց, որ կոնվենցիան չի վավերացվելու, քանի որ այն հակասում է Սահմանադրոթյանը:
Ի վերջո պետք է փաստենք, որ միջազգային փաստաթուղթ ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն անխուսափելիորեն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի:
Միևնույն ժամանակ պնդում եմ, որ դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը և դրանց դեմ պայքարը հնարավոր եմ համարում օրենսդրական առկա կարգավորումներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2855375501199275&set=a.409007322502784&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել