Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի և Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներից արհեստական սիրտ պատրաստել, որն սկսում է բաբախել էլեկտրական հոսանքի ազդեցությունից հետո։ Արդյունքները հրապարակվել են Circulation Research ամսագրում։
Ստացված արդյունքը գիտությանը հնարավորինս մոտեցրել է մարդկային լիարժեք տրանսպլանտ ստեղծելու իրական հնարավորությանը։
Փորձի շրջանակներում արհեստական սրտի շրջանակները, որոնք պարունակում են ներբջջային սննդային միջավայր, լցրել են ցողունային կարդիոմիոցիտներով՝ սրտամկանի բջիջներով, որոնք ստիպում են սրտին կծկվել և նյարդային ազդակներ հաղորդել։ Բջիջները ստացվել են 73 դոնորի սրտերից, որոնք փոխպատվաստման համար անպիտան էին։ Սրտերը սնուցվել են սննդարար լուծույթով, որպեսզի դրանց աճն արագանա։
Երկու շաբաթ անց գիտնականները սրտերին ամրացրել են էլեկտրոդներ, և դրանք սկսել են բաբախել։ Սրտերի ներքին բոլոր հյուսվածքները զարգացված և գործող են եղել։
Այժմ գիտնականները պետք է եղանակ գտնեն, որը թույլ կտա բջիջների աճն արագացնել, ինչպես նաև վերացնել օրգանիզմի կողմից սիրտը չընդունելու հավանականությունը։ Գիտնականները հուսով են, որ այնպիսի արհեստական սիրտ կստացվի պատրաստել, որը փոխպատվաստման համար պիտանի կլինի։



