Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե այս օրենքի ընդունումը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ ոչինչ չի փոխվել։ «Մենք գտնվում ենք էլի հին, խայտառակ մտածողության մեջ և այս առումով ոչինչ չի փոխվել։ Մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու ենք այս օրենքը բերում և ՄԻԵԴ ներկայացուցչին առանձնացնում։ Ասում է՝ ավելի արդյունավետ կաշխատի, ժողովուրդ ջան, չի կարելի սենց բան անել։ Երեկ դեմ քվեարկեցինք, ասացիք, որ փոխվելու է վիճակը, բայց չի փոխվել։ Ուզում եմ հասկանամ, ինչի համար եք առանձնացնում»,-ասաց նա։

Նշենք, որ նախագծով առաջարկում են վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։

Մարուքյանը հեգնանքով մի շարք առաջարկներ հնչեցրեց։ «Առաջակում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը, առաջարկում եմ ՔԿՀ-ն հանել ԱՆ-ից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում ՔՀԿ պետին։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություն անել և Գլխավոր դատախազությունը լուծարել և մտցնել պետական շահերի  պաշտպանություն վարչապետի աշխատակազմի մեջ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, բաժիններ լինեն վարչապետի աշխատակազմում,  դատարանները, լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, ու լինի վարչապետ»,-ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել