Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը գրել է հայկական հյուրընկալության մասին։ Մարիա Զախարովան Հայաստան եկողներին խորհուրդ է տալիս յուրաքանչյուր խնջույքին հավելյալ մեկ ժամ տրամադրել հայկական հյուրընկալությունը վայելելու համար։

«Գործնական խորհուրդ բոլոր նրանց, ովքեր Հայաստան են մեկնում հանգստանալու կամ ընկերների մոտ։ Պատրաստվեք ցանկացած խնջույքի, առնվազն մեկ ժամ էլ հավելյալ նախատեսեք, hակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Զարմանալի հյուրասիրություն է։ Ի՞նչ եք ուզում մի երկրից, որտեղ միլֆեյի կտորը մի ամբողջ տորթի չափ է»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում։

Ավելի վաղ Զախարովան լուսանկարներ էր հրապարակել Սևանից, Դիլիջանից, Հաղարծինից ու Երևանից։

Հիշեցնենք` նա Հայաստան է եկել հայ-ռուսական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել