Խոյ

Օրվա առաջին կեսը հակասական կլինի: Այդ ժամանակ շատ բան այնպես չի ընթանում, ինչպես դուք եք ցանկանում: Պետք է հարմարվեք անբարենպաստ հանգամանքնեին: Հիշեք, որ իրավիճակը շուտով կփոխվի դեպի լավը: Մի կորցրեք լավատեսությունը: Օգտակար է ցուցաբերել նախաձեռնություն: Ուշադրություն դարձրեք այն մարդկանց, ովքեր կպաշտպանեն ձեր առավել համարձակ գաղափարները: Հենց նրանք են ձեր լավագույն դաշնակիցները: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ավարտին հասցնելու վաղուց սկսած գործը, ստանալու կարևոր հարցերի պատասխանները: Եթե համառ լինեք, ապա կկարողանաք հաղթել մրցակիցներին, զերծ մնալ վատ կամեցողներից:

Ցուլ

Փորձեք չնյարդայնանալ և չանհանգստանալ մանրուքներից: Էմոցիոնալ ֆոնն այսօր այնքան էլ բարենպաստ չէ: Սակայն եթե ձեզ հաջողվի պահպանել ինքնատիրապետումը, ապա հնարավորություն կունենաք հասնելու մեծ բաների: Չի բացառվում, որ պետք է լուծեք ուրիշների խնդիրները, օգնեք նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակում: Օրը հարմար է ինչ-որ բան սովորելու, միջոցառումներ այցելելու համար, որտեղ կարելի է գտնել համախոհներ, մարդկանց, ում հետ կարող եք երկար զրուցել: Երեկոյան հնարավոր են հաճելի նորություններ հին ծանոթներից:

Երկվորյակ

Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Դուք կարող եք շատ բանի հասնել, եթե հետևեք ձեր զգացմունքներին: Դրանք կարող են անսպասելիորեն ուժեղ լինել: Փորձեք մոռանալ տհաճ հիշողությունները: Ամենադժվարին պահերին հիշեք հաղթանակների մասին: Դա ձեզ ուժ կտա: Կարելի է կառուցել ապագայի ծրագրերը, քննարկել դրանք մտերիմների հետ։ Չի բացառվում, որ դուք կստանաք օգնություն, որը նույնիսկ չէիք սպասում։ Օրը հարմար է գործարքների համար:

Խեցգետին

Օրն այնքան էլ վատ չի սկսվի: Հնարավորություն կունենաք լուծելու հին խնդիրները, ստանալու այն հարցերի պատասխանները, որոնք անհանգստացրել են ձեզ: Մի անհանգստացեք մանրուքներից։ Նույնիսկ եթե ամեն ինչ չընթանա նախատեսվածի համաձայն, լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք արագ եք կողմնորոշվում նոր իրավիճակներում: Ավելի ուշ ստիպված կլինեք զբաղվել բարդ, հոգնեցնող գործերով: Շատ դժվար կլինի կենտրոնանալ: Վտանգ կա ինչ-որ բան մոռանալու, կարևոր մանրամասները չնկատելու: Ավելի լավ է չընդունել լուրջ որոշումներ, հատկապես եթե խոսքը վերաբերում է գումարին:

Առյուծ

Օրվա սկիզբը հեշտ, հաճելի և հետաքրքիր կլինի։ Սա լավ ժամանակ է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների համար: Կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ, ում հետ նախկինում ընդհանուր լեզու չեք գտել, վերջ կդնեք կոնֆլիկտներին։ Հաճախ դուք մարդկանց տալիս եք հարցեր, որոնք նրանց փակուղի են դնում, իսկ հետո օգնում են նորովի նայել սովորական բաներին։ Կարելի է մտածել նոր գործի մասին: Ձեզ մոտ շատ բան հաջող կստացվի: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, գործերն ավելի դժվար կդառնան։ Համբերատար եղեք, միայն այդպես կարելի է հասնել հաջողության:

Կույս

Կարևոր է չգերագնահատել ձեր ուժերը: Այսօր դուք հակված եք վերցնելու ձեզ վրա չափազանց շատ բան, մտածելու, որ ամեն ինչ կարող եք հաղթահարել: Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել ֆինանսական գործերում: Ավելի լավ է չխոստանալ այն, ինչ չեք կարող իրականացնել: Մոլորությունները, հապճեպ դատողությունները կարող են խանգարել ճիշտ որոշումներ ընդունել, բայց դուք ժամանակին կգիտակցեք և կուղղեք սխալները։ Հեշտ է ստացվում լեզու գտնել շրջապատի հետ: Մարդիկ, ում դուք լավ գիտեք, կարող են զարմացնել ձեզ անսպասելի քայլերով, շփոթեցնել ձեր ծրագրերը. նոր ծանոթների հետ ավելի լավ է զգոն լինեք:

Կշեռք

Օրվա առաջին կեսն արդյունավետ կլինի։ Հենց այս ժամանակ պետք է պլանավորել առավել կարևոր գործերը: Հնարավորություն կունենաք օգտակար ինֆորմացիա ստանալու: Դուք փորձում եք իրատեսորեն նայել շատ բաների: Կարելի է ընդունել լուրջ որոշումներ, որոնք կազդեն ձեր և ձեր սիրելիների կյանքի վրա: Օրվա երկրորդ կեսին պետք է զգույշ լինել, ռիսկի չդիմել, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Ձեռնպահ մնացեք չմտածված քայլերից, փորձեք վերահսկել սեփական զգացմունքները:

Կարիճ

Մի հետաձգեք գործերը: Օրվա սկիզբն առավել բարենպաստ և արդյունավետ կլինի: Դուք կարող եք շատ բան հասցնել: Հեշտ կլինի աջակցություն ստանալ, գտնել համախոհներ և դաշնակիցներ: Ավելի ուշ կարող են գործերում դժվարություններ առաջանալ: Չեն բացառվում սխալները, թյուրիմացությունները, որոնք կխանգարեն աշխատանքին: Ավելի լավ է չվերցնել ձեզ վրա լուրջ պարտավորություններ: Դժվար կլինի անել այն, ինչ խոստացել եք: Չի բացառվում, որ պետք է փոխեք պլանները անսպասելիորեն ծագած ընտանեկան գործերի համար: Մտերիմները սովորականից շատ են զգում ձեր օգնության կարիքը:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է գործնական հարցերը քննարկելու, համագործակցություն սկսելու և ջանքերի միավորման համար: Դուք կարող եք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով, գտնել ազդեցիկ դաշնակիցներ: Հաճախ ձեզ անշահախնդիր օգնում են կանայք: Հնարավորություն կունենաք լուծելու ինչ-որ ընտանեկան խնդիրներ, հոգ տանելու հարազատների մասին: Ֆինանսական ոլորտում հավանական են փոփոխություններ դեպի լավը: Չի բացառվում, որ ձեր եկամուտները կավելանան: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, այցելել պետական կազմակերպություններ:

Այծեղջուր

Օրը լարված կլինի։ Նորանոր գործեր ի հայտ կգան: Դրանցից յուրաքանչյուրն ուշադրություն է պահանջում: Այնքան էլ հեշտ չէ ինչ-որ մեկին առավելություն տալը, դրա համար զբաղվում եք մեկով, ապա՝ մյուսով: Բայց անիմաստ ձանձրույթից ու խառնաշփոթից հաջողվում է խուսափել, իսկ սկսած գործը հաջողվում է հասցնել ավարտին։ Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր նման չեն ձեզ նախկինում պատահածներին: Նրանց հետ շփումը կօգնի նորովի նայել սովորական բաներին: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել և կփորձեն արագ շտկել դրանք:

Ջրհոս

Օրը հաջող կդասավորվի: Հնարավորություն կա հասնելու վաղուց ձեր առջև դրված նպատակներին: Կարևոր է լսել ինտուիցիային: Դրա խորհուրդները միշտ ճիշտ են: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Հնարավորություն ունեք ժամանակին ստանալու տեղեկատվություն, որը շուտով օգտակար կլինի գործերում, թույլ կտա խուսափել սխալներից: Օրվա սկզբին պետք է զգույշ լինել ֆինանսական հարցերում: Ավելի լավ է կրճատել ծախսերը: Երեկոյան դժվար կլինի կենտրոնանալ: Այդ ընթացքում ավելի հարմար է հանգստանալը:

Ձուկ

Օրվա սկիզբը կարող է անհանգիստ ու դժվար լինել: Դուք պետք է պահպանեք ողջախոհությունը, ընդունեք որոշումներ, պետք է հասկանաք, թե ինչ ձեռնարկել, որպեսզի իրավիճակը փոխվի դեպի լավը։ Ավելի ուշ շատ գործեր ի հայտ կգան, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Մի անհանգստացեք: Կարող եք ժամանակին ավարտել սկսած գործը: Անցանկալի է դիմել օգնության, ավելի լավ է ապավինել սեփական ուժերին, երբ խոսքը վերաբերում է փողին, աշխատանքին, կարիերային: Օրը հարմար չէ պարտք վերցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել