Թոնի Մահֆուդը 24 տարեկան է և աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է ճանաչվել։ Տղան ծնվել և մեծացել է Գերմանիայում, ազգությամբ սիրիացի է։ Արևելյան արմատները նրա արտաքինը յուրահատուկ են դարձրել։
Գեղեցկադեմ տղամարդու կյանքին 3,000,000 մարդ է հետևում։ Բոլորը հիացած են նրա գեղեցկությամբ և արտասովոր աչքերով։
Թոնին արդեն հաջողությունների է հասել մոդելային բիզնեսում, սակայն, բացի արտաքինից, նա նաև նկարչի տաղանդ ունի։ Նա ավարտել է արվեստների դպրոցը և նկարում է։
Ոչ բոլորն են հավատում, որ Թոնիի գեղեցկությունն իրական է։ Հատկապես քննադատում են նրա աչքերի գույնը՝ այն ֆոտոշոփի արդյունք համարելով։ Տղան նույնիսկ իր մանկական լուսանկարն է հրապարակել, որպեսզի ապացուցի, որ դա ո՛չ ոսպնյակ է, ո՛չ էլ ֆոտոշոփ։
Երկրպագուները ցնցված էին. վտիտ և շիլ աչքով տղան այսօր ամենագեղեցիկ տղամարդն է դարձել։