Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլ-մաջյանը:

«Հայաստանը ողջունում  է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)  վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,–  գրել է դեսպանը։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել