Tert.am-ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «ՀԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Հակոբյանը:

Նա նշեց, որ հայցը ներկայացվել է օրեր առաջ:

Պահանջում ասված է. «Պատասխանող Ազգային անվտանգության ծառայությանը՝ ի դեմս տնօրեն պարոն Վանեցյանին, գործողություն կատարելուն, այն է` հայցվոր «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը 5-օրյա ժամկետում վերջինիս ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի 01.25.2019թ.-ի թիվ Հ-1717 գրությամբ պահանջված տեղեկատվությունը` տրամադրելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, տրամադրելուն պարտավորեցնելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել