Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը սենսացիոն խոստովանություն է արել. «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի նկարահանումների ընթացքում նա բախվել է ոտնձգությունների։ Այս մասին նա պատմել է Fresh Air-ի եթերում, որի ձայնագրությունը հրապարակվել է NPR կայքում։
Քերի Բրեդշոուի կերպարը մարմնավորող դերասանուհին խոստովանել է, որ աշխատել է «մեծ կինոաստղի» հետ, սակայն թեև սերիալի գլխավոր աստղերից մեկն էր, իրեն անուժ է զգացել՝ հակահարված տալու համար տղամարդուն, որն անպատշաճ վարքագիծ է դրսևորել։
Փարքերի խոսքով՝ իր գործակալն է օգնել լուծել խնդիրը։ «Ես գնացի գործակալիս մոտ, քանի որ ի վիճակի չէի փոխանցել՝ որքան անհարմար եմ զգում այդ իրավիճակից, որքան անվայել է դա։ Ամեն ինչ փոխվեց մի քանի ժամվա ընթացքում։ Նա թիմին ասաց. «Եթե դա շարունակվի, ես նրա համար տոմս կգտնեմ, և նա չի վերադառնա»»,- հիշել է արտիստը։
Հարցազրույցում Սառան պատմել է, որ միայն 6-7 ամիս առաջ #MeToo շարժման շնորհիվ գիտակցել է, որ բազմաթիվ դեպքերի է առնչվել, երբ տղամարդիկ սարսափելի վարքագիծ են դրսևորել։
#MeToo գլոբալ շարժումը սկսվել է դերասանուհի Ալիսա Միլանովի Twitter-յան գրառումից, որը հրապարակվել է 2017թ.-ի հոկտեմբերի 17-ին։
Նա բոլորին, ովքեր երբևէ սեռական ոտնձգության են բախվել, կոչ է արել իր հրապարակմանը պատասխանել «Ես ևս» բառերով (Me too)։
Ամերիկյան հետազոտողները հաշվել են, որ մի քանի օրվա ընթացքում #MeToo հեշթեգն օգտագործվել է ավելի քան 300 հազար անգամ։
Հիշատակված ժամանակահատվածում այս թեմայով որոնողական հարցումները 51 տոկոսով ավելի շատ են եղել, քան սպասվում էր։