Pastinfo.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում քննիչները պարզում են կնոջ մահվան հանգամանքները, որի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 5-ի գիշերը «Солидарность» պողոտայում:

Միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանման արդյունքում կընդունվի դատավարական որոշում, այս մասին հայտարարել են ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունում:

Միևնույն ժամանակ «Фонтанка» պետերբուրգյան պորտալին հայտնել են, որ կինը մահացել է իններորդ հարկի պատուհանից տղամարդու հետ միասին ընկնելուց հետո:

Ինչպես հայտնել է պարբերականը, զույգը պատուհանի գոքին սեքսով զբաղվելիս՝ ինչ-որ պահի ընկել է ցած:

Արտաքինից մոտ 25-30 տարեկան կինը մահացել է, իսկ տղամարդը ողջ է մնացել: Տեղի լրագրողների խոսքերով, ընկնելուց հետո նա պարզապես կանգնել է ոտքի և հեռացել:

Դեպքի վայր ժամանածներին զարմացրել է այն փաստը, որ կնոջ մարմնի կողքին ընկած էին հատակը մաքրելու փայտն ու կոտրված հեռուստացույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել