Արևելքը աներևակայելի մի հրաշք է։ Նեղ փողոցներ, կանանց՝ թանկարժեք քարերով զարդարված շքեղ զգեստներ, անապատի կիզիչ արև ու հեռվում երևացող ուղտերի քարավաններ։ Առաջարկում ենք միասին խորասուզվել արաբական իմաստնության մեջ, որում կյանքի և բարոյականության մասին հետաքրքիր գիտելիքներ են թաքնված։
• Հարգիր քեզ և հարգված կլինես։
• Արդարության մեջ լռողը նման է անարդար գործում աղաղակողի։
• Եթե չես կարող ամեն բանի հասնել, պետք չէ հրաժարվել քչից։
• Ամուսնությունն ուրախություն է մեկ ամսով և վիշտ՝ ողջ կյանքդ։
• Լավ է ունենաս հազար թշնամի տնից դուրս, քան մեկին՝ տան ներսում։
• Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է ինքն իրեն սանձել։
• Ով ուրիշների մասին է քեզ պատմում, նա քո մասին կպատմի ուրիշների մոտ։
• Ով գովում է մարդուն նրա չունեցած արժանիքների համար, նա ծաղրում է նրան։
• Եթե չկա այն, ինչ ցանկանում ես, ցանկացիր այն, ինչ կա։
• Եթե հարստությունն աճում է, ընկերների թիվն էլ է աճում։