Քունը քեզ չի փրկի, եթե հոգիդ է հոգնած. արաբական ասացվածքներ


03:25 , 9 հուլիս, 2019

Արևելքը աներևակայելի մի հրաշք է։ Նեղ փողոցներ, կանանց՝ թանկարժեք քարերով զարդարված շքեղ զգեստներ, անապատի կիզիչ արև ու հեռվում երևացող ուղտերի քարավաններ։ Առաջարկում ենք միասին խորասուզվել արաբական իմաստնության մեջ, որում կյանքի և բարոյականության մասին հետաքրքիր գիտելիքներ են թաքնված։

• Հարգիր քեզ և հարգված կլինես։

• Արդարության մեջ լռողը նման է անարդար գործում աղաղակողի։

• Եթե չես կարող ամեն բանի հասնել, պետք չէ հրաժարվել քչից։

• Ամուսնությունն ուրախություն է մեկ ամսով և վիշտ՝ ողջ կյանքդ։

• Լավ է ունենաս հազար թշնամի տնից դուրս, քան մեկին՝ տան ներսում։

• Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է ինքն իրեն սանձել։

• Ով ուրիշների մասին է քեզ պատմում, նա քո մասին կպատմի ուրիշների մոտ։

• Ով գովում է մարդուն նրա չունեցած արժանիքների համար, նա ծաղրում է նրան։

• Եթե չկա այն, ինչ ցանկանում ես, ցանկացիր այն, ինչ կա։

• Եթե հարստությունն աճում է, ընկերների թիվն էլ է աճում։