Երևանյան գեղեցիկ երեկո, ջութակի հնչյուններ, մտերմիկ զրույցներ, գինու համտես և այս ամենը՝ Ginovkats Wine House-ի վերաբացմանը: Գտնվելով քաղաքի սրտում՝ Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի մեջտեղում, Ginovkats Wine House-ը կարող է հրաշալի վայր լինել ընկերական հանդիպումների, ռոմանտիկ և ընտանեկան ընթրիքների համար:

Այստեղ կարող եք այցելել առավոտյան ժամը 10:00-ից և համտեսել յուրօրինակ նախաճաշեր, ինչպես նաև լանչեր: Փոփոխվել է նաև մենյուն. ճաշացանկում կան եվրոպական խոհանոցի հայտնի և սիրված ուտեստներ, ինչպես նաև հայկական ավանդական ուտեստներ, որոնք կարող եք համտեսել միայն Ginovkats Wine House-ում: Հյուրասիրության ընթացքում երեկ հյուրերը համտեսեցին հին քաղաք Անիի անունով քաղցրավենիքը, որը պատրաստված էր տարբեր տեսակի ընդեղենով և սպիտակ բողկով:

Ի դեպ, հուլիսի 1-ից Ginovkats Wine House-ի այցելուներն արդեն իսկ հնարավորություն ունեցել են փորձելու ավելի քան 55 ճաշատեսակներ, և հատուկ գովեստի է արժանացել հայկական խոհանոցը: Ռեստորանի առավելություններից մեկն էլ ինտերիերի նորաոճ լուծումներն են, լայնարձակ և լուսավոր սրահները, իսկ եթե սիրում եք ամառային երեկոներն անցկացնել դրսում, բացօթյա վերանդան կարող է հարմար տարբերակ լինել:

Երևանում սիրված և ընդունված է գինի խմելու մշակույթը, և բազմաթիվ գինետների մեջ Ginovkats Wine House ռեստորանը ևս որոշել է իր այցելուների համար գողտրիկ անկյուն դառնալ: Այստեղ ներկայացված են հայկական և արտասահմանյան արտադրության 200-ից ավելի գինիներ:

Ginovkats Wine House-ի վերաբացման միջոցառումը վարում էր Նարեկ Քթոյանը, ով հյուրերին ներկայացրեց երեկոյի բոլոր մանրամասները, ինչպես նաև հայտարարեց, որ երեկոն լի է լինելու անակնկալներով, իսկ դրանցից մեկն էլ երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթն էր, ում երգերն ակտիվություն առաջացրին այցելուների շրջանում, իսկ արդեն երեկոյան պարային ռիթմերն ապահովեց DJ Դիանան:  

«Փետրվար ամսին Figaro ընկերությանը միացավ նաև Wine House-ը, որն այսուհետ կոչվում է Ginovkats Wine House: Գինու մշակույթն ավելի շատ զետեղված է Սարյան փողոցում, և Հյուսիսային պողոտան կարծես հետ է մնում: Մենք նաև որոշել ենք նմանատիպ հաճելի երեկոներ կազմակերպել մեր բացօթյա հատվածում, որտեղ լինելու է լայվ երաժշտություն, կհրավիրենք նաև մեր քաղաքի լավագույն DJ-ներին»,- նշում է Figaro ընկերության տնօրեն Անի Հովակիմյանը։

Նշենք, որ ռեստորանում գործում է Wine Shop, որտեղից կարող գնել ձեր նախընտրած գինին։ «Մենք ուսումնասիրություն ենք արել ամբողջ շուկայում և մեր գինու խանութում դրել ենք ամենամատչելի գները: Եթե որևէ մեկը գինին կգտնի ավելի մատչելի գնով, քան մեր խանութինն է, մենք կարող եք այդ գինին պարզապես նվիրել»,- ավելացրեց Անին:

Վերջում նշենք, որ արդեն հուլիսի 19-ին կարող եք վայելել ձեր երաժշտական երեկոն Ginovkats Wine House-ում, իսկ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել 093 305433 կամ հետևել նորություններին ֆեյսբուքյան էջում։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Սամվել Խլղաթյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել