brad pitt ANGELINA JOLIE

Ըստ Բրեդ Փիթի Անջելինա Ջոլին ստել է իրեն և գաղտնի վաճառել իրենց համատեղ սեփականություն հանդիսացող գինեգործարանը ռուս օլիգարխի, և  այժմ նա դատի է տալիս կնոջը՝ գործարքը չեղարկելու համար:

Փիթն ու Ջոլին Ֆրանսիայի Կորենս քաղաքում գտնվող Chateau Miraval-ը ձեռք էին բերել 2008 թվականին: Բրեդն ասում է, որ տարիների ընթացքում նա հսկայական գումար և ժամանակ է ներդրել գինեգործարանում, թեև ընդունում է, որ Անջելինան գնելիս սակարկել է և 28,4 միլիոն դոլար իջեցրել է գինը․ մոտ 40%:

Chateau Miraval

Նախորդ տարվա հուլիսին Անջելինան դիմել է դատարան և հայտնել դատավորին, որ համաձայնության է եկել իր տոկոսները վաճառել անանուն անձի: Փիթն ասում է, որ սեպտեմբերին նա համաձայնել է թույլ տալ Անջելինային զբաղվել վաճառքով, սակայն հստակ հասկացրել է, որ ոչ թե համաձայնում է վաճառքին, այլ ինքը կվորոշի հավանություն տալ հնարավոր գնորդին թե ոչ։

brad pitt angelina jolie

Բրեդն ասում է, որ հոկտեմբերին ցնցվել է, երբ իմացել է, որ Tenute del Mondo անունով ընկերությունը, որը Stoli Group-ի դուստր ձեռնարկությունն է (օղոի արտադրող ընկերություն), որը վերահսկվում է ռուս օլիգարխ Յուրի Շեֆլերի կողմից, գնել է  իր կնոջ մասնաբաժինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել