Ճապոնիայում մեքենաների վարձույթով զբաղվող ծառայությունների օպերատորները տարօրինակ վարձակալներ են գտել: Նրանք վարձում են մեքենաները, սակայն չեն օգտագործում ըստ նշանակության: Փոխարենը նրանք աշխատում և քնում են ավտոմեքենաներում:

«Սովորաբար միակ տեղը, որտեղ կարող եմ ննջել իմ հաճախորդներին այցելելիս, ինտերնետ-սրճարանն է կայանի դիմաց, բայց գիշերելու համար մեքենա վարձելն ընդամենը մի քանի հարյուր իեն կամ մի քանի դոլար է, գրեթե նույնը, ինչ ինտերնետ-սրճարանում կարճատև ընդմիջումը»,- պատմել է Orix Auto Corp ավտովարձույթի ծառայության 230 հազար գրանցված հաճախորդներից մեկը:

Ավտովարձույթի մեկ այլ ծառայությունում՝ NTT Docomo ընկերությունում, հարցում է անցկացվել 400 հաճախորդի շրջանում, հայտնում է Asahi Shimbun կայքը: Պարզվել է, որ յուրաքանչյուր ութերորդը մեքենան օգտագործում է ոչ թե տեղաշարժի, այլ այդտեղ քնելու և հանգստանալու համար:

Հաճախորդները նշել են նաև, որ ավտոմեքենան ընտանիքի կամ բիզնես գործընկերների հետ հեռախոսով զրուցելու համար հիանալի մեկուսի վայր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել