Armeniasputnik.am-ը գրում է.
Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածներից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ։
Արարատի մարզում սարսափելի վթարի վայրի զննությամբ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա բախվել էին միմյանց: Վթարի հետևանքով մահացել էր 6 անձ, իսկ 11 մարդ` տեղափոխվել հիվանդանոցներ։
ՔԿ–ի հաղորդագրության համաձայն` վթարի հետևանքով այրված դիերը ներկայացվել են ճանաչման։ Պարզվել է, որ մահացներից մեկն Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ է, որը եղել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1962–ին։ Երկուսն Արմաշ գյուղի բնակիչներ են (իգական սեռի)՝ ծնված 1965թ–ին և 2003թ–ին, մյուս երկուսը` Սուրենավան գյուղի բնակիչներ (իգական սեռի)` ծնված 1996թ–ին և 1999թ–ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/incidents/20190708/19513605/ararati-sarsapeli-vtari-hetqerov-6-dieric-mekn-arakan-seri-e-5-y-igakan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել