Արարատի սարսափելի վթարի հետքերով. մոխրացած դիակներից մեկի ինքնությունը դեռ չեն պարզել


12:30 , 8 հուլիս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածներից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ։

Արարատի մարզում սարսափելի վթարի վայրի զննությամբ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա բախվել էին միմյանց: Վթարի հետևանքով մահացել էր 6 անձ, իսկ 11 մարդ` տեղափոխվել հիվանդանոցներ։


ՔԿ–ի հաղորդագրության համաձայն` վթարի հետևանքով այրված դիերը ներկայացվել են ճանաչման։ Պարզվել է, որ մահացներից մեկն Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ է, որը եղել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1962–ին։ Երկուսն Արմաշ գյուղի բնակիչներ են (իգական սեռի)՝ ծնված 1965թ–ին և 2003թ–ին, մյուս երկուսը` Սուրենավան գյուղի բնակիչներ (իգական սեռի)` ծնված 1996թ–ին և 1999թ–ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ